Մեր թիմը

ծանոթացեք

մեր թիմի հետ

Ա. Տոռոզյանը 2000թ.-ից հանդիսանում է ԳՈՒՄ ՀԿ-ի հիմնադիր անդամն ու նախագահը: 2008թ.-ից սկսած առ այսօր նա ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրենն է:

Աննա Ավետիսյանը Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ում աշխատում է 2005թ.` որպես կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և դասընթացների մասնագետ:

Դավիթ Հակոբյանը «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ում աշխատում է 2016 թվականից, որպես Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ղեկավար և Երիտասարդական ծրագրերի համակարգող:

հաջողության հավաստումներ

Ինչ են ասում ԼԻՏ-ի մասին

2018 թվականը բացառիկ էր իմ կյանքում: 2018թ.-ին ես հնարավորություն ուենցա մասնակցելու ԼԻՏ նորարական ամառային ակադեմիային, որի մոտիվացնող և ուսուցանող միջավայրը ինձ թույլ տվեց հիմնավոր կերպով վերանայելու իմ մոտեցումները: Ծանոթացա և շփվեցի շատ հաջողակ մասանագետների և առաջին հերթի շատ լավ մարդկանց հետ, ովքեր իրենց ողջ ջերմությունն ու էներգիան էին ներդնում մեզ հետ անհատապես աշխատելու և մեր բոլոր հարցերին բազմակողմանիորեն պատասխանելու համար:

Դիանա Միտիչյան

Ես՝ որպես ծնող, անչափ շնորհակալ եմ ծրագրի կազմակերպիչներին նման բացառիկ նախաձեռնության նկատմամբ շատ պատասխանատու և քրտնաջան աշխատանքի համար: Որպես երկար տարիներ դասավանդող ուսուցիչ՝ անգլերեն լեզվի մասնագետ, հստակ կարող եմ հավաստել, որ ԼԻՏ-ը բացառիկ է Հայաստանում, այն իմաստով, որ նախագծի մեթոդաբանության մշակման և գործնական ուսուցման ընթացքում ներգրավված են բազմաթիվ բնիկ անգլախոս մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտության և մասնագիտացման բացառիկ գիտակներ են:

Թամարա Մարգարյան

Շատ հետաքրքիր և բովանդակային թեմաներին զուգահեռ ունեցա նաև շատ հաճելի և ուրախ օրեր: Ամառային ակադմիայի ընթացքում ձեռք բերեցի շատ լավ ընկերներ Հայաստանի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից, ում հետ շարունակում կապ պահպանել միչև հիմա: Խորհուրդ եմ տալիս բոլորին, ովքեր հետաքրքրվում են անգլերենով և ցանակնում են կարճ ժամանակահատվածում շատ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, բաց չթողնել այս հնարավորությունը:

Նարեկ Մելքոնյան

Մասնակցելով ԼԻՏ ակադեմիային՝ ես կարողացա հիմնավոր պատկերացումներ կազմել ապագա մասնագիտությունների և գործարար միջավայրի վերաբերյալ: Տարբեր բնագավառներ ներկայացնող մասնագետների հետ շփման շնորհիվ ես կարողացա կողմնորոշվել իմ ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Ռիմա Առաքելյան

ԼԻՏ նորարական ամառային ակադեմիա 2018-ը ինձ համար բացառիկ հնարավորություն էր խոսակցական անգլերենի և հանրային խոսքի իմ հմտությունները զարգացնելու համար: Ես հնարավորություն ունեցա շփվելու օտարերկրյա և տեղացի անգլախոս մասնագետների, ինչպես նաև անգլերենին հմուտ տիրապետող հայտնի հայ գործարարների և քաղաքացիական առաջնորդների հետ: ԼԻՏ-ը ինձ համար մի հարթակ դարձավ, որտեղ ես կարողացա ձեռք բերել նոր ընկերներ և արժեքավոր կապեր:

Թագուհի Տոռոզյան