Տեղանքի մասին

Ինչպես երաժշտությունը և արվեստը, այնպես էլ բնության նկատմամբ սերը համընդհանուր լեզու է, որը կարող է գերազանցել քաղաքական կամ սոցիալական սահմանները

Կանաչ և էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրը բազմաթիվ առավելություններ է ընձեռում: Այն բուժում է մեզ և օգնում առողջ մնալ: Երբեմն, ուղղակիորեն զբոսանքը մաքուր և կանաչ միջավայրումմ՝ արևի լույսի և թարմ ու մաքուր օդի պայմաններում, անմիջապես կարող է բարելավել մեր ինքնազգացողությունը:

Շրջակա միջավայրը ոգեշնչում է մեզ ստեղծագործելու, այն մղում է կիրառելու մեր հմտությունները և երևակայությունը մեր գաղափարները և ծրագրերը իրականություն դարձնելու գործում: Փոխարենը, մենք վերադարձննում ենք շրջակա միջավայրին մեր գիտական և մտավոր գործունեության նվաճումները և էներգիան:

Եթե Դուք ցանկանում եք, որ ձեր երեխան ամառային արձակուրդները անկացնի արդյունավետ և ակտիվ միջավայրում, մարզվի, ձեռք բերի նոր գիտելիքներ և ընկերներ, ապա ամրաագրեք Ձեր երեխայի մասնակցությունը ԼԻՏ նորարական ամառային ակադեմիային՝ ապահովվելով յոթօրյա անմոռանալի, հիշարժան և ակտիվ հանգիստ մեր բացառիկ կանաչ և էկո միջավայրում:

Ամառային ակադեմիայի փաթեթում ներառված են

  • Մասնակիցների տեղափոխության իրականացում Երևան-Հանքավան-Երևան ուղղությամբ:
  • Գիշերակաց հարմարավետ հյուրանոցային պայմաններում:
  • 3 անգամյա  բարձորակ սնունդ:
  • 30 ժամյա ուսումնական ծրագրեր հատուկ մշակված արդյունավետ մեթոդաբանությամբ:
  • Ուրախ ժամանց և կարևոր ծանոթություններ
  • Ժամանց և սպորտ.
  • բիլիարդ
  • բացօթյա լողավազան
  • կինոթատրոն
  • բասկետբոլ
  • թենիս
  • ֆուտբոլ
  • վոլեյբոլ
  • արշավներ՝ ըստ ցանկության