Brief info

Ա. Տոռոզյանը 2000թ.-ից հանդիսանում է ԳՈՒՄ ՀԿ-ի հիմնադիր անդամն ու նախագահը: 2008թ.-ից սկսած առ այսօր նա ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրենն է: Ա. Տոռոզյանը ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմություն և մանկավարժություն ֆակուլտետը:

Տոռոզյանն ունի դասընթացներ վարելու, նախաձեռնություններ ղեկավարելու հարուստ փորձ: 2001թ.-ից սկսած առ այսօր նա հանդիսանում է կրթական բարեփոխումների և համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների ղեկավար:

2005-2008թթ. ՔՇՊԱԾ-ի /Քաղաքացիական Շահերի Պաշտպանության Աջակցության Ծրագրի/ շրջանակներում Ա. Տոռոզյանը աշխատել է որպես դրամաշնորհների ղեկավար:

ՀԿ-ի գործադիր տնօրեն լինելով` նա ղեկավարում է ԳՈՒՄ ՀԿ-ի մասնագիտացված թիմի աշխատանքները (Դրամաշնորհների ղեկավարում, Դասընթացների ծառայություն, Վերահսկում և գնահատում) և համակարգում է ԳՈՒՄ ՀԿ-ի մնացած գործառույթները (ներառյալ PR, մարկետինգ, հաշվապահություն, գրասենյակի ղեկավարում):