Աշակերտի ուղեցույց

Գրանցման կարգը

‼️ՆՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Փոփոխություններ եւ լրացումներ ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր 2020 թվականի մրցույթի իրականացման գործընթացում

Հարգելի գործընկերներ, ծնողներ և մասնակիցներ,?

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հիմք ընդունելով ամբողջ աշխարհում կորոնովիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը, Հայաստանում կորոնավիրուսի վարակի արձանագրված նոր դեպքերը և լոկալ տարածման բարձր ռիսկայնությունը, ԼԻՏ Ակադեմիայի խորհուրդը և կազմկոմիտեն որոշում է կայացրել չեղարկել «ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր 2020» մրցույթի շրջանակներում ս.թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 11-ը ընկած ժամանակահատվածում նախատեսված տարածաշրջանային ֆիզիկական մրցույթները։

Այնուամենայնիվ՝ ստեղծված իրավիճակում մրցույթի իրականցումը ապահովվելու և հաջող ընթացքը երաշխավորելու համար ԼԻՏ Ակադեմիայի խորհուրդը մշակել է այլընտրնայքին նոր ռազմավարություն՝ որոշում կայացնելով «ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր 2020» մրցույթը այսուհետև շարունակել առցանց։?

⁉️Ինչպե՞ս է ընթանալու մրցույթն այս դեպքում։

Այս փուլում մրցույթի այն մասնակիցները, ովքեր չեն հասցրել տեղադրել իրենց կատարումները www.litcompete.net կայքում, և բոլոր նրանք, ովքեր տեղադրել են, սակայն ցանկանում են փոխել իրենց տեսանյութը, մինչեւ մարտի 22-ը պետք է լրացնեն իրենց հայտադիմումը և պարտադիր ուղարկեն իրենց նոր տեսանյութը tooyn.am/EKpv հղումով։

✔️Մարտի 22-ից ապրիլի 2-ը անկախ ժյուրին իրականացնելու է աշակերտների կատարումների բազմակողմանի գնահատում և յուրաքանչյուր մարզի յուրաքանչյուր դասարանից ընտրելու են 5 մասնակիցներ (ամեն մարզից 30 մասնակից), ովքեր որ անցնելու են 2-րդ առցանց փուլ։

✔️Ապրիլի 5-ին մենք հրապարակելու ենք 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները, ինչպես նաեւ նոր ստեղծագործությունները, որոնք անհրաժեշտ է լինելու սովորել 2-րդ փուլի համար։ 2-րդ փուլի և եզրափակչի ստեղծագործությունները լինելու են նույնը և տարբերվելու են 1-ին փուլի ստեղծագործություններից։

✔️2-րդ փուլը ևս առցանց է լինելու։ Մասնակիցները կրկին ընտրելու են ստեղծագործություն և նկարահանելու են տեսանյութ այնուհետև մինչև ապրիլի 20-ը։ 2-րդ առցանց փուլի գնահատման արդյունքների ամփոփման հիման վրա ընտվելու են 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականններ նվաճած մասնակիցները՝ յուրաքանչյուր մարզի յուրաքանչյուր դասարանում:

Յուրաքանչյուր դասարանում 1-ին հորիզոնականը նվաճած մասնակիցները հրավիրվելու են մասնակցելու եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա մայիսի 2-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում և ստանալու են Ամառային դպրոցի մասնակցության ամբողջական կրթաթոշակ։

2-րդ և 3-րդ հորիզոնականները նվաճած մասնակիցները ստանալու են Ամառային դպրոցի մասնակցության 50%-ի չափով կրթաթոշակ: 2-րդ առցանց փուլի տեսանյութերի ուղարկման և գրանցման մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք բոլոր այն մասնակիցներին, ովքեր կհաղթահարեն 1-ին առցանց փուլը։

Այնուամենայնիվ, «ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր 2020» մրցույթի բոլոր մասնակիցներին կտրամադրավեն պաշտոնական հավաստագրեր, որոնց բնօրինակների տրամադրման կարգի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

«ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր 2020» մրցույթի կազմակերպիչների համար երեխաների անվտագությունը և առողջության ապահովումը առաջնահերթություն է։ Եւ վերոհիշայլ որոշումը կայացվել է բոլոր հնարավոր ռիսկերը կանխարգելելու և բացառելու նպատակով:

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, ծնողներին, մասնակիցներին և շահագրգիռ բոլոր կողմերին փոխըմբռնման և համագործակցության համար:

Մրցույթի վերաբերյալ նորություններին հետևելու համար խնդրում ենք այցելել՝
Կայք էջ`www.litacademy.netwww.litcompete.net
Ֆեյսբուքյան էջ` LIT Strong Words Contest
Ինստագրամի էջ՝ www.instagram.com/litacademyarmenia

Հավելյալ հարցերի առկայության դեպքում կարող եք գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել 077 23 17 11, 077 23 17 12 հեռախոսահամարներով:

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 ԼԻՏ Ազդեցիկ խոսքերի մրցույթի (նախկին National Poetry Recitation Contest) կանոնները թարմացվել են։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել 2020 թվականի համար վերանայված կանոններին։ Կարող եք ծանոթանալ ստորև։

7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Ահա այս տարվա համար առանձնացված ստեղծագործությունները։

7-րդ դասարան

8-րդ դասարան

9-րդ դասարան

10-րդ դասարան

11-րդ դասարան

12-րդ դասարան

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

1․ Ձայն և  արտիստիկություն – 1-5 միավոր

2․ Բեմական ներկայացում –  1-5 միավոր

3․ Ընդհանուր ազդանք և տպավորություն – 1-10 միավոր

4․ Ճշգրտություն – 3 հավանական միավոր

Առաջնորդություն, Նորարարություն, Տեխնոլոգիա (ԼԻՏ) Ազդեցիկ Խոսքերի մրցույթի մասին

Առաջնորդություն Նորարարություն Տեխնոլոգիա (ԼԻՏ) Ազդեցիկ խոսքերի մրցույթը ստեղծվել է 2010 թվականին Խաղաղության կորպուսի կամավորի և նրա հայ գործընկերոջ կողմից, ովքեր բնակվում էին Հրազդանում։ Մրցույթի նպատակը Հայաստանի 7-12-րդ դասարանների աշակերտների համար իրենց խոսակցական անգլերենը բարելավելու հնարավորություն ստեղծելը, քննադատական մտածողությունը և հանրային խոսքի հմտությունները զարգացնելն է՝ պոեմներ և ազդեցիկ խոսքեր սովորելու և  ներկայացնելու միջոցով։ Աշակերտները նաև մասն են դառնում անգլախոս պատանիների և դեռահասների մի հսկա ցանցի, որն ընդգրկում է ամբողջ Հայաստանը։ 

Մրցույթը բաղկացած է 3 փուլից, որոնք մասնակիցներին հնարավորություն են տալիս ցուցադրել անգլերենի իմացությունը:

1․ Աշակերտները աշխատում են անհատապես և (կամ) ուսուցիչների հետ` իրենց կողմից ընտրված բանաստեղծությունը կամ ազդեցիկ խոսքը հասկանալու, հիշելու, անգիր ասելու համար։` Այնուհետև նրանք նկարահանում են տեսանյութ և հետո դիմում են LIT Առցանց բեմ:

 2․ Տեղի են ունենում տարածաշրջանային մրցումներ, և նրանք, ովքեր առաջին տեղն են գրավում, հրավիրվում են մրցելու ազգային եզրափակչում:

 3․ Անցկացվում է Ազգային եզրափակիչ փուլը Երևանում:

Տարածաշրջանային և ազգային մրցույթներին մասնակցելու համար տրամադրվում է փոխադրամիջոց, և դպրոցն ու աշակերտը ոչ մի դրամ չեն ծախսում մրցույթին մասնակցելու համար։

Ուսանողները գնահատվում են արտասանության, մեկնաբանման և կատարման ճշգրտության հիման վրա: Սա հիմնականում հիշողության թեստ չէ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խրախուսում է դպրոցներին մասնակցել, քանի որ ԼԻՏ Ազդեցիկ խոսքերի մրցույթը ուսուցման հզոր փորձ է, որն օգնում է աշակերտներին ստեղծել վստահության միջավայր ՝ առողջ մրցակցության միջոցով: Դասի պլանները ստեղծվում են ուսումնական յուրաքանչյուր ընտրության համար, որպեսզի ուսանողը կարողանա հասկանալ և գնահատել բանաստեղծություններն ու ելույթները և սովորել, թե ինչպես խոսել դրանց մասին, բացի իրենց ասմունքից:

ԼԻՏ Ազդեցիկ խոսքերի մրցույթն արդեն 10 տարի է, ինչ գոյություն ունի, որից 4 տարին իրականացվում է Երեւանում եւ Գորիսում տեղակայված Գործընկերություն եւ Ուսուցում (ԳՈՒՄ ) ՀԿ-ի գործակցությամբ, ովքեր ղեկավարում են մրցույթը։ Այս 10 տարիների ընթացքում մրցույթը ոչ միայն աճել է մասնակիցների թվով, այլեւ գրանցել է անկանխատեսելի մեծ ցուցանիշներ։ Մենք միայն ոգեւորված ենք ամեն տարի ընդլայնել ԼԻՏ Ազդեցիկ Խոսքերի մրցույթն ու հասանելի ու մասնակից դարձնել բոլոր համայնքների եւ դպրոցների աշակերտներին։

Ավելին իմանալու համար գրեք մեզ [email protected] կամ միացեք մեր Ֆեյսբուքյան էջին ու հետեւեք թարմացումներին։