ԼԻՏ ամառային ակադեմիա

ՀՈՒԼԻՍԻ 15-21, 2019

«ԼԻՏ» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ակադեմիա

  Ամառային ակադեմիայի մասին

«ԼԻՏ» նորարարական ամառային ակադեմիան յոթօրյա հագեցած ուսումնական ծրագիր է, որի շրջանակներում մասնակիցները`  14-18 տարեկան պատանիները, ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ ստեղծագործ մտածողության,  առաջնորդության, հանրային խոսքի, արհեստական ինտելեկտի զարգացման և ապագայի մասնագիտությունների վերաբերյալ:

Ամառային ակադեմիան հիանալի հնարավորություն է պատանինների համար շփվելու իրենց տարիքակից տաղանդավոր անհատների հետ, դառնալու մասնիկը մեծ ցանցի, որը անսպառ ռեսուրս կհանդիսանա իրենց հետագա մասնագիտական կողմնորոշման և կարերիայի զարգացման ընթացքում:

Ամառային ակադեմիայի մասնակիցները անմասն չեն մնա նաև մշակութային ոլորտի զարգացման արդի միտումներից։ Նրանք  կունենան անմոռանալի  պահեր և զգացողություններ՝ շոշափելով  հայկական  ազգային մշակույթի և արհեստների բազմազանությունն ու գաղտնիքները։

Ուսումնական ծրագրին զուգահեռ մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու վարպետության դասեր՝ կավագործություն, բատիկա, նկարչություն, կարպետագործություն թեմաններով:

«ԼԻՏ» նորարարական ամառային ակադեմիայի դասընթացները և վարպետաց դասերը կվարեն ոլորտային փորձագետներ, որոնք իրենց փորձը կկիսեն պատանինների հետ, տրամադրելով նրանց հետագա խորհրդատվություն և աջակցություն:

Դասընթացների լեզուն անգլերեն է՝ անհրաժեշտության դեպքում ապահովվելու է նաև հայերեն  թարգմանություն։

14-18 տարեկան դեռահասների համար հիանալի հնարավորություն է նաև կազմակերպել ամառային հանգիստը ակտիվ և ինտելեկտուալ միջավայրում:

Մեր առավելությունները

Մասնակցելով «ԼԻՏ» նորարարական ամառային ակադեմիային դուք.

  • Կկարողանաք բարելավել և զարգացնել  խոսակցական անգլերենի և հանրային խոսքի ձեր հմտությունները:
  • Զարգացնել ձեր քննադատական և ստեղծագործական միտքը:
  • Հնարավորություն կստանաք հաղորդակցվելու օտարերկրյա և տեղացի անգլախոս մասնագետների, ինչպես նաև անգլերենին հմուտ տիրապետող հայտնի հայ գործարարների և քաղաքացիական առաջնորդների հետ:
  • Դուք հնարավորություն կստանաք ձեռք բերելու կարիերայի և ակադեմիական ոլորտների արժեքավոր կապեր և ծանոթություններ:
  • Մասնիկը դառնալու ՀՀ հանրակրթական դպրոցների անգլախոս տաղանդավոր երիտասարդների արժեքավոր ցանցի:
  • Դուք կստանք առավել արդյունավետ և հետաքրքիր ժամանցի հնարավորություն:
  • Ձեռք բերել արժեքավոր բիզնես կապեր  և հիմնավոր պատկերացումներ ապագա մասնագիտությունների և գործարար միջավայրի վերաբերյալ:

Ամառային ակադեմիայի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, որոնք կհամալրեն և իրենց արժեքավոր տեղը կզբաղեցնեն ձեր անձնական թղթապանակում՝ ընձեռելով առավելություններ հետագա ուսման և կարերիայի ընթացքում: Լավագույնները կստանան նաև ծրագրի գործընկեր տարբեր հեղինակավոր կազմակերպություններում պրակտիկա անցնելու հնարավորություն։

Ամառային դպրոցը անփոխարինելի միջավայր է ձեր հմտությունները գործնականում զարգացնելու համար:

«ԼԻՏ» նորարական ամառային դպրոցը կկազմակերպվի 2019թ.ի հուլիսի 15-ից հուլիսի 21-ը՝  ՀՀ  Կոտայքի  մարզում՝ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում։

Ովքեր կարող են մասնակցել

Ամառային դպրոցին կարող են մասնակցել 14-18 տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են անգլերեն լեզվի բարելավման, քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմամբ, ովքեր փնտրում են հնարավորություններ օտարերկրյա և տեղացի անգլախոս փորձառու մասնագետների հետ հաղորդակցվելու և աշխատելու համար:

Մասնակցության վճարման պայմանները

  • Ամառայի ակադեմիայի մասնակցության արժեքը 149.000 դրամ է։
  • Առաջին 15 գրանցված մասնակիցները կստանան 10%-ի չափով կրթաթոշակ-համաֆինանսավորում։
  • Մասնակցության կանխավճարը կազմում է 20%, որը անհրաժեշտ է կատարել գրանցումից հետո 2 շաբաթվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հունիսի 15-ը։

Փաթեթը ներառում է

  • Մասնակիցների տեղափոխության իրականացում Երևան-Հանքավան-Երևան ուղղությամբ
  • Գիշերակաց հարմարավետ հյուրանոցային պայմաններում
  • 3 անգամյա  բարձորակ սնունդ
  • 30 ժամյա ուսումնական ծրագրեր հատուկ մշակված արդյունավետ մեթոդաբանությամբ
  • Ուրախ ժամանց և կարևոր ծանոթություններ
  • Ժամանց և սպորտ.
  • բացօթյա լողավազան
  • կինոթատրոն
  • բասկետբոլ
  • թենիս
  • ֆուտբոլ
  • վոլեյբոլ
  • բիլիարդ
  • արշավներ՝ ըստ ցանկության

Բաց մի’ թողեք այս բացառիկ հնարավորությունը

Կազմակերպչի մասին

«Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ-ում կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնող առաջատար կազմակերպություն՝ մի շարք ազգային հեղինակավոր ցանցերի անդամակցությամբ, ինչպես նաև ոլորտային քաղաքականությունների մշակման և բարեփոխումների իրականացման առաջնորդության միջազգային հեղինակությամբ: «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության ազգային և միջազգային հեղինակությունը կառուցվել է համայնքային, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրականացված բազմաթիվ արդյունքահեն ծրագրերի և նախաձեռնությունների շնորհիվ.

  • 20 տարի կրթության բնագավառում,
  • 456 ՀՀ հանրակարթական դպրոցների հետ շարունակական աշխատանք և համագործակցություն,
  • 783 իրականացված դասընթաներ աշակերտների, ուսուցիչների, ծնողների և դպրոցի վարչական աշխատողների համար,
  • 14094 մասնակիցների ներգրավվածություն կարողությունների զարգացման ծրագրերում,
  • ՀՀ հանրակրթական դպրոցի Աշակերտական խորհրդի կանոնադրության հեղինակում և աջակցություն ներդրմանը,
  • Երեխայակենտրոն դպրոցի չափորոշիչների մշակում,
  • Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի մշակում և ներդրում ՀՀ դպրոցներում,
  • 350 հաջողված նախագծեր, որոնց թվում՝ ամառային դպրոցների կազմակերպում:

www.gumiso.am

Հասցե՝ «ԴԱՄԱՌ» բիզնես կենտրոն,
Հայաստան, 0028, Երևան, Օրբելի եղբայրների փող.,
45 շենք, 3-րդ հարկ, 6-րդ սենյակ
Հեռախոս՝ +374 77 23 17 12
Էլ․փոստ՝ [email protected]