ԼԻՏ նորարական ամառային ակադեմիա 2018-ը ինձ համար բացառիկ հնարավորություն էր խոսակցական անգլերենի և հանրային խոսքի իմ հմտությունները զարգացնելու համար: Ես հնարավորություն ունեցա շփվելու օտարերկրյա և տեղացի անգլախոս մասնագետների, ինչպես նաև անգլերենին հմուտ տիրապետող հայտնի հայ գործարարների և քաղաքացիական առաջնորդների հետ: ԼԻՏ-ը ինձ համար մի հարթակ դարձավ, որտեղ ես կարողացա ձեռք բերել նոր ընկերներ և արժեքավոր կապեր: