2018թ.-ի ԼԻՏ ամառային ակադեմիայի ամփոփիչ արարողություն

2018 թվականի հուլիսի 15-ից 20-ը «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» աջակցությամբ կազմակերպված ԼԻՏ ամառային ակադեմիան հասավ իր տրամաբանական ավարտին: Ամառային ակադեմիայի փակման արարողությանը ներկա էին նաև ՀՀ ում ԱՄՆ արտակար և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուն և «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը:Նրանք շնորհավորեցին մասնակիցներին՝ քաջալերլով նրանց շարունակել սիրել պոեզիան, կիսել ամառային դպրոցի ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները ընկերների հետ և զարգացնել անգլերենը, որպես անհատական զարգացման կարևորագույն կարողություն:ԳՈՒՄ ՀԿ-ն պարտավորվեց դարձնել ամառային ակադմեիան ամենամյա:

ԼԻՏ  ամառային ակադեմիան կայացավ շնորհիվ բազմաթիվ նվիրյալ մարդկանց քրտնաջան և հետևողական աշխատանքի: «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում այն բոլոր մարդկանց և կազմակերպություններին որոնց անգնահատելի և արդյունքահեն ներդրաման շնորհիվ հնարավոր դարձավ ստեղծել մեր երիտասարդ սերնդի կրթման և կարողությունների զարգացման մեկ ընդհանուր ուսումնական հարթակ՝ համախմբելով 7-ից 12-րդ դասարանների թվով 60 տաղանդավոր աշակերտների:

Leave a comment