Ինտելեկտուալության իրական նշանը երեվակայությունն է, այլ ոչ թե գիտելիքը
Ինովացիան պարզապես նոր գաղափարների կամ մեթոդների ներդրում կամ իրականացում չէ: Նորարարությունը կարող է սահմանվել որպես գործընթաց, որը ներառում է բազմաթիվ գործողություններ` նոր ուղիներ բացահայտելու համար: Այն չպետք է շփոթել ստեղծարարության հետ, քանի որ այն կարող է սահմանվել որպես ինչ-որ բան պատրաստելու, հնարելու, արտադրելու գործընթաց:Սակայն, նորարարություններ կարող են իրականացվել ստեղծագործականության հետ: Մարդիկ պետք է մտածեն ստանդարտներից դուրս, որպեսզի ստեղծեն հավելյալ արժեքներ:
Այս պահին մենք ապրում ենք արագ զարգացող միջավայրում, որտեղ տեխնոլոգիաները անընդհատ զարգանում են և գլոբալիզացիայի մակարդակը աճում է: Սա նշանակում է, որ հեռավորությունը կրճատվում է, և արդյունքում մրցակցությունն աճում է, հաճախորդների սպասումները ավելի պահանջկոտ են դառնում, և տնտեսության մեջ խափանումների հավանականոթյունը ավելանում է:
Նորարարությունները մեծ հնարավորություններ են ստեղծում և կարևոր են գոյատևման, տնտեսական աճի և կազմակերպությունների հաջողությունների համար:Նորարարությունը նպաստում է յուրօրինակ հասկացությունների զարգացմանը, և գործառույթների օպտիմիզացիայի շարժիչ ուժն է հանդիսանում:
Նորարարության իրականացման համար առաջնորդները պետք է լինեն բաց և համագործակցային: Անորոշության պայմաններում հարմարավելը և փոփոխությունները կառավարելը նորարարության վարքագծային բաղադրիչներն են: Նորարար առաջնորդները հետաքրքրասեր են և լավատես, քանի որ նրանք համարձակվում են ռիսկի դիմել: Ոչ ոք չի կարող ասել թե նորարարությունը որտեղ կտանի անհատին կամ կազմակերպությանը:
Մյուս կողմից, բոլորն էլ նորարար են, որովհետև բոլորս էլ նորարարական կարողություն ունենք: Մեր ծնվելուց ի վեր մեր սովորելով և վարքով մենք նորարարություններ ենք ստեղծում: Վտանգավորն այն է, որ դպրոցը ստեղծվել է մեզ գիտելիքով ապահովելու համար և նվազեցրել է մեր նորարարական ունակությունը, մինչ դեռ նորարարական ունակությունը ավելի բարձր է գնահատվում, որովհետև այն հնարավոր չէ սովորել կամ ուսուցանել: