Եթե ձեր գործողությունները ոգեշնչում են մյուսներին ավելի շատ երազել, ավելի շատ սովորել, անել և լինել ավելին, ապա դուք առաջնորդ եք

Առաջնորդություն բառը մեր մտքում կարող է տարբեր պատկերներ առաջացնել, օրինակ.

  • Քաղաքական առաջնորդ, որը ջանասիրությամբ կատարում է իր գործը,
  •  Հետազոտող, որը կտրում անցնում է ջունգլիի ճանապարհը, իր հետևից առաջնորդելով իր խմբին,
  •  Գործադիր տնօրեն, որը զարգացնում է իր ընկերության ռազմավարությունը, որպեսզի դիմակայի մրցակցությանը:

Առաջնորդները օգնում են իրենք իրենց և մյուսներին կատարել ճիշտ գործողություններ: Նրանք մշակում են ուղղություններ, կառուցում են ոգեշնչող տեսլական և ստեղծում են նորություններ:Առաջնորդությունը թիմին կամ կազմակերպությանը դեպի հաղթանակը տանելու կարողոթյունն է, և այդ գործընթացը դինամիկ է, հետաքրքրաշարժ և ոգեշնչող: Բացի այդ, երբ առաջնորդները ուղղություններ են մշակում, նրանք նաև պետք է օգտագործեն կառավարման հմտություններ, որպեսզի իրենց հետևորդներին հարթ և արդյունավետ ճանապարհով ուղղորդեն:

LIT ամառային ակադեմիայում մենք կենտրոնանալու ենք առաջնորդության գործընթացի վրա: Մասնավորապես, մենք կքննարկենք «փոխակերպվող առաջնորդություն» մոդելը, որը նախ առաջարկվեց Ջեյմս ՄաքԳրեգոր Բերնսի կողմից, այնուհետև զարգացրեց Բերնարդ Բասսը:
Այս մոդելը կարևորում է հեռանկարային մտածելակերպը և փոփոխությունների իրականացումը` կառավարման գործընթացների փոխարեն, որոնք նախատեսված են ընթացիկ կատարողականի պահպանման և կայուն զարգացման համար:

Փոխակերպվող առաջնորդության գաղափարի համաձայն, արդյունավետ առաջնորդը այն անձն է, ով անում է հետևյալը.

  1. Ստեղծում է ապագայի ոգեշնչող տեսլական:
  2. Մոտիվացնում և ոգեշնչում է մարդկանց ներգրավվելու այդ տեսլականում:
  3. Կառավարոմ է տեսլականին հասնելու գործընթացը:
  4. Կառուցում և զարգացնում է թիմին, որպեսզի այն ավելի արդյունավետ կերպով հասնի տեսլականին:

Առաջնորդությունը համախմբում է այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են այս ամենի իրականացման համար

Leave a comment

icon-1.png

Մեր մասին

LIT- ը «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից իրականացվող անգլերեն լեզվի մի քանի հիանալի ծրագրերի ընտանիք է
icon-2.png

Հասցե

Հասցե՝ «ԴԱՄԱՌ» բիզնես կենտրոն,Հայաստան, 0028, Երևան, Օրբելի եղբայրների փող.,45 շենք, 3-րդ հարկ, 6-րդ սենյակ
icon-3.png

Կոնտակտներ

Աշխատանքային ժամեր՝ 9:00 – 18:00Հեռախոս՝ (+374) 77-23-17-12Էլ հասցե՝ [email protected]

© 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են

Պատրաստված է՝