Ցանկացած համեմատաբար զարգացած տեխնոլոգիա հավասար է կախարդանքի

Ի՞նչ է տեխնոլոգիան: Տեխնոլոգիան գիտելիքների ամբողջություն է, որը նվիրված է գործիքների ստեղծմանը, գործողությունների մշակմանը, նյութերի ստացմանը: «Տեխնոլոգիա» տերմինը լայն է, և յուրաքանչյուրն իր ձևով է ընկալում այն: Մենք օգտագործում ենք տենոլոգիաները առօրյա գործողություններ կատարելու համար, հակիրճ, մենք կարող ենք նկարագրել տեխնոլոգիան որպես ապրանքներ և գործընթացներ, որոնք օգտագործվում են պարզացնելու մեր ամենօրյա կյանքը: Մենք օգտագործում ենք տեխնոլոգիան, մեր ունակություններն ընդլայնելու համար`մարդկանց դարձնելով ցանկացած տեխնոլոգիական համակարգի ամենակարևոր մասը:

Տեխնոլոգիան նաև խնդիրները լուծելու համար գիտության կիրառությունն է: Սակայն կարևոր է իմանալ, որ տեխնոլոգիաներն ու գիտությունը տարբեր առարկաներ են, որոնք աշխատում են կողք կողքի, կոնկրետ գործողությունների իրականացման կամ խնդիրների լուծման համար:
Մենք օգտագործում ենք տեխնոլոգիաներ մեր առօրյա կյանքի գրեթե ամեն պահին. աշխատավայրում, հաղորդակցության, փոխադրման, ուսուցման, արտադրության, տվյալների ապահովման, բիզնեսի չափման և այլ ոլորտներոմ: Տեխնոլոգիան մարդկային գիտելիքն է, որը ներառում է գործիքներ, նյութեր և համակարգեր: Տեխնոլոգիայի կիրառման արդյունքները սովորաբար երևում են արտադրանքում: Եթե տեխնոլոգիան լավ նպատակներով կիրառվի, դա օգուտներ կբերի մարդկանց, բայց եթե օգտագործվի վատ նպատակներով, իհարկե, հակառակ ազդեցությունը կունենա:
Շատ ընկերություններ տեխնոլոգիան օգտագործում են մրցունակ մնալու համար. նրանք ստեղծում են նոր ապրանքներ և ծառայություններ`օգտագործելով տեխնոլոգիաներ: Նրանք նաև օգտագործում են տեխնոլոգիան `այդ ապրանքներն ու ծառայությունները իրենց հաճախորդներին ժամանակին մատուցելու համար: Լավագույն օրինակը բջջային հեռախոսների ընկերություններն են, ինչպիսիք են Apple-ը և Samsung-ը: Այս ընկերությունները օգտագործում են բարձրակարգ տեխնոլոգիաններ նոր սմարթֆոններ և այլ էլեկտրոնային սարքեր ստեղծելու և հետրաբար, մրցունակ լինելու համար: Այս մրցակցային առավելությունը ձեռք է բերվում հենց առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Leave a comment