ՀՈՒԼԻՍԻ 15-21, 2019
«ԼԻՏ» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ակադեմիա
Ամառային ակադեմիայի մասին
«ԼԻՏ» նորարարական ամառային ակադեմիան յոթօրյա հագեցած ուսումնական ծրագիր է, որի շրջանակներում մասնակիցները` 14-18 տարեկան պատանիները, ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ ստեղծագործ մտածողության, առաջնորդության, հանրային խոսքի, արհեստական ինտելեկտի զարգացման և ապագայի մասնագիտությունների վերաբերյալ:
Ամառային ակադեմիան հիանալի հնարավորություն է պատանինների համար շփվելու իրենց տարիքակից տաղանդավոր անհատների հետ, դառնալու մասնիկը մեծ ցանցի, որը անսպառ ռեսուրս կհանդիսանա իրենց հետագա մասնագիտական կողմնորոշման և կարերիայի զարգացման ընթացքում:
Ամառային ակադեմիայի մասնակիցները անմասն չեն մնա նաև մշակութային ոլորտի զարգացման արդի միտումներից։ Նրանք կունենան անմոռանալի պահեր և զգացողություններ՝ շոշափելով հայկական ազգային մշակույթի և արհեստների բազմազանությունն ու գաղտնիքները։
Ուսումնական ծրագրին զուգահեռ մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու վարպետության դասեր՝ կավագործություն, բատիկա, նկարչություն, կարպետագործություն թեմաններով:
«ԼԻՏ» նորարարական ամառային ակադեմիայի դասընթացները և վարպետաց դասերը կվարեն ոլորտային փորձագետներ, որոնք իրենց փորձը կկիսեն պատանինների հետ, տրամադրելով նրանց հետագա խորհրդատվություն և աջակցություն:
Դասընթացների լեզուն անգլերեն է՝ անհրաժեշտության դեպքում ապահովվելու է նաև հայերեն թարգմանություն։
14-18 տարեկան դեռահասների համար հիանալի հնարավորություն է նաև կազմակերպել ամառային հանգիստը ակտիվ և ինտելեկտուալ միջավայրում:
Մեր առավելությունները
Մասնակցելով «ԼԻՏ» նորարարական ամառային ակադեմիային դուք.
- Կկարողանաք բարելավել և զարգացնել խոսակցական անգլերենի և հանրային խոսքի ձեր հմտությունները:
- Զարգացնել ձեր քննադատական և ստեղծագործական միտքը:
- Հնարավորություն կստանաք հաղորդակցվելու օտարերկրյա և տեղացի անգլախոս մասնագետների, ինչպես նաև անգլերենին հմուտ տիրապետող հայտնի հայ գործարարների և քաղաքացիական առաջնորդների հետ:
- Դուք հնարավորություն կստանաք ձեռք բերելու կարիերայի և ակադեմիական ոլորտների արժեքավոր կապեր և ծանոթություններ:
- Մասնիկը դառնալու ՀՀ հանրակրթական դպրոցների անգլախոս տաղանդավոր երիտասարդների արժեքավոր ցանցի:
- Դուք կստանք առավել արդյունավետ և հետաքրքիր ժամանցի հնարավորություն:
- Ձեռք բերել արժեքավոր բիզնես կապեր և հիմնավոր պատկերացումներ ապագա մասնագիտությունների և գործարար միջավայրի վերաբերյալ:
Ովքեր կարող են մասնակցել
Ամառային դպրոցին կարող են մասնակցել 14-18 տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են անգլերեն լեզվի բարելավման, քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացմամբ, ովքեր փնտրում են հնարավորություններ օտարերկրյա և տեղացի անգլախոս փորձառու մասնագետների հետ հաղորդակցվելու և աշխատելու համար:
Մասնակցության վճարման պայմանները
Փաթեթը ներառում է
Կազմակերպչի մասին
«Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ-ում կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնող առաջատար կազմակերպություն՝ մի շարք ազգային հեղինակավոր ցանցերի անդամակցությամբ, ինչպես նաև ոլորտային քաղաքականությունների մշակման և բարեփոխումների իրականացման առաջնորդության միջազգային հեղինակությամբ: «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության ազգային և միջազգային հեղինակությունը կառուցվել է համայնքային, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրականացված բազմաթիվ արդյունքահեն ծրագրերի և նախաձեռնությունների շնորհիվ.
- 20 տարի կրթության բնագավառում,
- 456 ՀՀ հանրակարթական դպրոցների հետ շարունակական աշխատանք և համագործակցություն,
- 783 իրականացված դասընթաներ աշակերտների, ուսուցիչների, ծնողների և դպրոցի վարչական աշխատողների համար,
- 14094 մասնակիցների ներգրավվածություն կարողությունների զարգացման ծրագրերում,
- ՀՀ հանրակրթական դպրոցի Աշակերտական խորհրդի կանոնադրության հեղինակում և աջակցություն ներդրմանը,
- Երեխայակենտրոն դպրոցի չափորոշիչների մշակում,
- Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի մշակում և ներդրում ՀՀ դպրոցներում,
- 350 հաջողված նախագծեր, որոնց թվում՝ ամառային դպրոցների կազմակերպում:
www.gumiso.am
Հասցե՝ «ԴԱՄԱՌ» բիզնես կենտրոն,
Հայաստան, 0028, Երևան, Օրբելի եղբայրների փող.,
45 շենք, 3-րդ հարկ, 6-րդ սենյակ
Հեռախոս՝ +374 77 23 17 12
Էլ․փոստ՝ [email protected]