ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅ
Հարգելի գործընկերներ, ծնողներ և մասնակիցներ,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ԼԻՏ Ազդեցիկ խոսքեր 2020 մրցույթի հեռավար իրականացման նոր ընթացակարգին համապատասխան ս.թ. մարտի 22-ից ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում ԼԻՏ Ակադեմիայի անկախ ժյուրիների խորհուրդը իրականացրել է այս տարվա մրցույթի շրջանակներում ավելի քան 2020 մասնակիցների կողմի ներկայացված հայտադիմումների դիտարկում և բազմակողմանի գնահատում: Հայտադիմումների գնահատման գործընթացում ներգրավվել են բացառապես անկախ և մասնագիտական բարձր որոկավորում ունեցող մասնագետներ՝ ապահովելով գործընթացի անաչառությունը և բացառելով ցանկացած բնույթի շահերի բախման հանգամանքները:
Շնորհավորում և ցանկանում ենք պաշտոնապես տեղեկացնել, որ ԼԻՏ Ակադեմիայի խորհուրդը, գնահատման արդյունքների ամփոփման արդյուքնում որոշում է կայացրել յուրաքանչյուր մարզի յուրաքանչյուր դասարանից ընտրել առավելագույն հանրագումարային միավորներ հավաքած 8 մասնակիցներ (ամեն մարզից առավելագույնը 48 մասնակից), ովքեր որ անցնելու են հաջորդ կիսաեզրչափակիչ փուլ։
Առավելագույն միավորներ հավաքած և կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցանկը՝ նույնականացման համապտասխան տվյալներով, ներկայացված է ստորև՝ ըստ մարզային բաշխվածությամբ:
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿ
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
Քայլ 1-ին
Կիսաեզրափակիչ փուլի համար սահմանված ստեղծագործությունների նոր ցանկից ընտրել մասնակցի դասարանին համապատասխան ստեղծագործությունը և սովորել անգիր։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ստեղծագործությունները նվիրված են հիշողություն, համերաշխություն և կարեկցանք թեմաներին:
Բանաստեղծույունների և ելույթների ամբողջական ցանկը հասանելի են ստորև ներկայցված ակտիվ հղմամբ.
Քայլ 2-րդ
Նկարահանել տեսանյութ, որտեղ մասնակիցն ներկայացնում է իր ստեղծագործությունը անգիր և տեղադրել YouTube-ում։
YouTube-ում տեսանյութը տեղադրելու համապատասխան տեսաուղեցույցը հասնելի ստորև ներկայացված ակտիվ հղմամբ.
Քայլ 3-րդ
Լրացնել մասնակցային հայտը՝ համապատասխան բաժնում պարտադիր մուտքագրելով տեսանյութի YouTube-յան հղումը։ Մասնակցության հայտը հասանելի է ստորև ներկայացված ակտիվ հղմամբ.
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ Ս.Թ. ՄԱՅԻՍԻ 9-Ն Է
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
✔️ Կիսաեզրափակիչ փուլը ևս իրականացվելու է հեռավար։ Մասնակիցները, ինչպես արդեն նշվել է, կրկին ընտրելու են ստեղծագործություն և նկարահանելու են տեսանյութ այնուհետև մինչև մայիսի 9-ը կրիկն ուղարկելու են ժյուրիի գնահատման համար։ Կիսաեզրափակիչ փուլի գնահատման արդյունքների ամփոփման հիման վրա ընտվելու են 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականններ նվաճած մասնակիցները՝ յուրաքանչյուր մարզի յուրաքանչյուր դասարանում:
✔️ Յուրաքանչյուր դասարանում 1-ին հորիզոնականը նվաճած մասնակիցները ստանալու են ս.թ. օգոստոս ամսին կայանալիք ԼԻՏ Նորարարական Ամառային դպրոցի մասնակցության ամբողջական կրթաթոշակ և հրավիրվելու են մասնակցելու եզրափակիչ փուլին, որը հաշվի առնելով կորոնովիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը և Հայաստանում վարակի տարածման տեմպերի վերաբերյալ մասնագետների կանխատեսումները, որոշվել է իրականացնել ԼԻՏ Նորարարական Ամառային դպրոցի օրերի ընթացքում՝ ս.թ. օգոստոս ամսին։
✔️ 2-րդ և 3-րդ հորիզոնականները նվաճած մասնակիցները ստանալու են ԼԻՏ Նորարարական Ամառային դպրոցի մասնակցության 50%-ի չափով կրթաթոշակ՝ մյուս 50%-ի չափով համաֆինանսավորման ապահովման դեպքում:
✔️ Կիսաեզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները այս փուլի բոլոր մանրամասների վերաբերյալ հավելյալ տեղեկացվելու են գրանցման ժամանակ տրամադրված էլ, հասցեների և հեռախոսահամարների միջոցով ապրիլի 6-ից ապրիլի 10-ը ընկած ժամանակահատվածում:
✔️ Կիսաեզրափակիչ փուլի գնահատման արդյունքների ամփոփման հիման վրա 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականններ նվաճած մասնակիցներին տրամադրվելու են արժեքավոր նվերներ ծրագրի գործընկերների և հովանավորների կողմից:
✔️ «ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր 2020» մրցույթի բոլոր մասնակիցներին տրամադրվելու են պաշտոնական հավաստագրեր, որոնց պաշտոնապես վավերացված բնօրինակները հասանելի են լինելու ԼԻՏ-ի մարզային գրասենյակներում՝ իրավիճակի կայունացման և առկա ռիսկերի հաղթահարման ավարտից հետո:
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
✔️ Մասնակիցները պետք է ներկայացնեն ստեղծագործություն ՄԻԱՅՆ իրենց դասրանի համար նախատեսված ստեղծագործությունների ցանկից: Այլ դասարանների համար նախատեսված ցանկից ստեղծագործություններ ներկայացնող ուսանողները կորակազրկվեն:
✔️ Մասնակիցները չպետք է օգտագործեն որևէ հատուկ թեմատիկ հագուս, զգեստներ կամ առարկաներ ելույթը ավելի ազդեցիկ դարձնելու նպատակով: Եթե մասնակիցները չպահպանեն այս կանոնները իրենց տեսանյութերում ապա նրանք կորակազրկվեն:
✔️ Մասնակիցները չպետք է օգտագործել երաժշտական գործիքներ, երգեն ու կատարեն իրենց ընտրած ստեղծագործությունը որևէ այլ կերպ, բացի ասմունքից: Ուսանողները, ովքեր չեն պահպանի այս կանոնները՝ կորակազրկվեն:
✔️ Իրենց հայտերում ներկայացված տեսանյութերում մասնակիցները պետք է միայն ներկայացնեն իրենց անունն ու ազգանունը, նշեն իրենց համայնքն ու դպրոցը և ներկայցնեն բուն ստեղծագործությունը: Նրանք չպետք է ներկայացնեն նախաբան կամ որև այլ ներածական խոսք ելույթը ավելի ազդեցիկ դարձնելու նպատակով: Ուսանողները, ովքեր չեն պահպանի այս կանոնները՝ կորակազրկվեն:
ԱՄՓՈՓԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր» մրցույթի կազմակերպիչների համար երեխաների անվտագությունը և առողջության ապահովումը առաջնահերթություն է։ Առկա ռիսկերի կանխարգելման նպատակով խորհուրդ են տալիս հետևել ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կորոնովիրուսի կանխարգելման համապատասխան ցուցմներին:
Ս.թ. փետրվարի 29-ին կայացած Երևանի և Գորիսի տարածաշրջանային ֆիզիկական մրցույթների գնահատման արդյունքները անփոփոխ են և ենթակա չեն վերագնահատման: Այս մրցույթների բոլոր 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները նվաճած մասնակիցները դիտարկվելու են իրավահավասար ընթացիկ կիսաեզրափակչում նույն հորզոնականները նվաճած մասնակիցներին ընձեռնվող հնարավարությունների համատեքստում:
Մրցույթի առաջին հեռավար փուլը չհաղթահարած մասնակիցներին ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեր հայտադիմումները գնահատվել են ամբողջությամբ անկողմնակալ և արժանացել են դրական գնահատականների, սակայն այս տարվա բարձր և հագեցած մրցակցության արդյունքում չեն ճանաչվել որպես հաղթող:
Մենք անչափ գնահատում ենք ձեր ջանասիրությունն ու քրտնաջան աշխատանքը և սիրով կսպասենք ձեր՝ հաջորդ տարվա մրցույթի հայտերին:
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, ծնողներին, մասնակիցներին և շահագրգիռ բոլոր կողմերին փոխըմբռնման և համագործակցության համար:
Մրցույթի վերաբերյալ նորություններին հետևելու համար խնդրում ենք այցելել՝
Կայք էջ` www.litacademy.net, www.litcompete.net
Ֆեյսբուքյան էջ` LIT Strong Words Contest
Ինստագրամի էջ՝ www.instagram.com/litacademyarmenia