Ես՝ որպես ծնող, անչափ շնորհակալ եմ ծրագրի կազմակերպիչներին նման բացառիկ նախաձեռնության նկատմամբ շատ պատասխանատու և քրտնաջան աշխատանքի համար: Որպես երկար տարիներ դասավանդող ուսուցիչ՝ անգլերեն լեզվի մասնագետ, հստակ կարող եմ հավաստել, որ ԼԻՏ-ը բացառիկ է Հայաստանում, այն իմաստով, որ նախագծի մեթոդաբանության մշակման և գործնական ուսուցման ընթացքում ներգրավված են բազմաթիվ բնիկ անգլախոս մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտության և մասնագիտացման բացառիկ գիտակներ են: